Ուկրաինայում պատգամավորի են առևանգել


Ուկրաինայում պատգամավորի են առևանգել
Փետրվար 23 16:46 2017

Ուկրաինայի Գերագույն ռադայի`Պորոշենկոյի բլոկից պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին առևանգել են անհայտ անձինք. РИА Новости-ին հայտնել են Օդեսայի նահանգային դատախազությունից:

Ավելի վաղ այդ լուրը տարածել էր Օդեսայում լույս տեսնող «Դումսկայա» թերթը:

«Այո, մենք հաստատում ենք այդ փաստը: Որևէ մանրամաս այս պահին չկա, սակայն փաստը հաստատել կարող ենք»,- ասել են դատախազության մամուլի ծառայությունից:

Իսկ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, ըստ gazeta-ru-ի, հայտարարել է, որ պատգամավորին մի խումբ անջատողականներ են առևանգել` կտտանքների ենթարկելու նպատակով: