Ինձ չեն հանձնարարել քարոզել, ինձ հանձնարարել են աշխատել. ֆինանսների նախարար


Ինձ չեն հանձնարարել քարոզել, ինձ հանձնարարել են աշխատել. ֆինանսների նախարար
Փետրվար 23 16:23 2017

Ինձ իշխող կուսակցության նախընտրական քարոզչությամբ զբաղվելու հանձնարարություն չի տրվել, ինձ հանձնարարել են աշխատել: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Անդրադառնալով որպես ՀՀԿ-ի անդամ կուսակցության նախընտրական արշավին մասնակցելու մասին հարցին՝ Արամյանը հիշեցրել է, որ Հանրապետականի համապետական ընտրացուցակում իր անունը չկա, իսկ ֆինանսների նախարարի աշխատանքը մասնագիտական պարտականությունները կատարելն է:

«Շատ ուրախ եմ, որ կատարեցինք այն, ինչ խոստացել էինք մի քանի ամիս առաջ: Ես մի քանի անգամ այդ մասին զեկույցով եմ հանդես եկել: Օրինակ՝ մենք բարեփոխումներ ենք կատարել պետգնումների համակարգում, ինչի մասին խոսել ենք 3-4 ամիս առաջ»,- ասել է նախարարը:

 



loading...