Հարթավանում 49-ամյա տղամարդն ինքնասպան է եղել


Հարթավանում 49-ամյա տղամարդն ինքնասպան է եղել
Փետրվար 23 15:18 2017

Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում 49-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:

Armday.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Էդգար ջանոյանը  հայտնեց, որ փետրվարի 22-ին, քաղաքացին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր հորեղբայրն ինքնասպանություն է գործել:


«Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբը, որը պարզել է, որ 1968 թվականին ծնված տղամարդն ինքնասպանություն է գործել առաստաղի ծածկից հակի թելով կախվելու միջոցով»,- հայտնեցին Ոստիկանությունից:

Հարթավանի համայնքապետ Ժիրայր Ավետիսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքնասպանություն գործած Խաչատրյան Ա.-ն հոգեկան խնդիրներ չի ունեցել, ընտանիքը սոցիալական խնդիրներ ևս չի ունեցել:

«Հաշտ, համերաշխ ապրող ընտանիք են, ոչ մի խնդիր այդ ընտանիքում չկար: Խաչատրյանն ամուսնացած էր, ուներ երկու չափահաս երեխա, որդին էլ ծառայությունից վերադարձել էր: Իմ անձնական կարծիքով՝ ինքնասպանության պատճառը կարող էր լինել նրա հիվանդությունը»,- ասաց համայնքապետը:

Ժիրայր Ավետիսյանն ասաց, որ դեպքից մեկ օր առաջ նա գնացել է հիվանդանոց հետազոտման, ստամոքսի հետ կապված խնդիրներ է ունեցել: