ԱՄՆ-ում չեղարկվել է Օբամայի օրենքը տրանսգենդերների համար զուգարանների մասին


ԱՄՆ-ում չեղարկվել է Օբամայի օրենքը տրանսգենդերների համար զուգարանների մասին
Փետրվար 23 14:42 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չեղարկել է երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանագիրը ամերիկյան դպրոցներում տրանսգենդերների համար զուգարանների մասին, ասվում է ԱՄՆ աԱրդարադատության նախարարության կայքում։

Տվյալ հրամանագիրը թույլ էր տալիս տրանսգենդերներին ընտրել՝ ելնելով սեփական սեռի մասին պատկերացումներից, թե ինչ զուգարաններ ու հանդերձարաններ են նախընտրելի։
Նշվում է, որ ամերիկյան ԱՄՆ արդարադատության նախարարությունը հանձնառու է ԼԳԲՏ ուսանողների պաշտպանությանը խտրականությունից, ծաղրից ու հետապնդումներից։