Գորբաչովը վաճառքի է հանել Գերմանիայի իր շքեղ առանձնատունը. ԶԼՄ-ներ


Գորբաչովը վաճառքի է հանել Գերմանիայի իր շքեղ առանձնատունը. ԶԼՄ-ներ
Փետրվար 23 14:39 2017

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը վաճառում է Hubertus-Schlössl առանձնատունը, որը գտնվում է Բավարիայում, հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը։

Պարբերականի տեղեկություններով՝ 10 տարի առաջ Գորբաչովների ընտանիքը ձեռք էր բերել հողատարածք և տուն Տեգերնզեե լճի մերձակայքում, որը և պլանավորում է վաճառել մի քանի միլիոն եվրոյով։

Օբերախ քաղաքի քաղաքապետի խոսքով՝ Գորբաչովը վերջին անգամ այդ տուն է այցելել 3 տարի առաջ, թեև ավելի վաղ տեղացիները հաճախ էին հանդիպել քաղաքական գործչին փողոցում և ռեստորաններում։

1908թ. կառուցված տունն ունի 17 սենյակ, 2006թ. այն ձեռք էր բերել Միխայիլ Գորբաչովի միակ դուստրը՝ Իրինա Վիրգանսկայան։

Առանձնատունը գնահատվում է 7 մլն եվրո։