«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկ նյութեր և զինամթերք է հայտնաբերվել


«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկ նյութեր և զինամթերք է հայտնաբերվել
Փետրվար 23 14:37 2017

Փետրվարի 22-ին, ժամը 15.33-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է, և զենք-զինամթերք է թողել օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիր մտնող ճանապարհի ցանկապատի մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը բեռնային համալիր մտնող ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ ճամփեզրի ցանկապատի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է անհայտ տրամաչափի 113 փամփուշտ, 2 նռնակ` առանց պայթուցիչների, ինքնաշեն ատրճանակ և 10 հատ գլանաձև պայթուցիկ նյութ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



loading...