Թրամփը նոր միգրացիոն հրամանագիր կստորագրի փետրվարի 24-ին


Թրամփը նոր միգրացիոն հրամանագիր կստորագրի փետրվարի 24-ին
Փետրվար 23 13:52 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միգրացիոն նոր հրամանագիր կստորագրի փետրվարի 24-ին՝ արդեն գոյություն ունեցողի փոխարեն. այս մասին հայտնել է Lenta.ru-ն՝ հղում անելով Fox News հեռուստաալիքին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր հրամանագրում խոսք կգնա ԱՄՆ մուտք գործող և երկրի տարածքում գտնվող ներգաղթյալների «ծայրահեղ ստուգման» մասին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն՝ 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ է մտցնում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար:

Նշենք նաև՝ Թրամփը պարզաբանել էր, որ խոսքը չի վերաբերվում մուսուլմաններին, քանի որ խնդիրը կրոնի մեջ չէ, այլ ահաբեկչության: