ՍԱՍ-ի Արտակը իր աշխատակիցներին ստիպում է գրանցվել Արաբկիրում. ահազանգ


ՍԱՍ-ի Արտակը իր աշխատակիցներին ստիպում է գրանցվել Արաբկիրում. ահազանգ
Հունվար 11 11:27 2017

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀԿ-ն սկսել է իր «քարոզարշավը»: Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ 2017 թվականի ԱԺ ընտրութոյւններին ընդառաջ, ՍԱՍ հոլդինգի բոլոր աշխատակիցներին ստիպում են դուրս գալ իրենց բնակության հասցեների գրանցումից և գրանցվել Արաբկիր համայնքի տարբեր հասցեներում, որպեսզի բոլորը մեկ մարդու պես ընտրեն թիվ 2 ընտրատարածում ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանին (Սասի Արտակ)։ Հիշեցնեմ, որ բացի «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից, ՍԱՍ հոլգինգի կազմում գտնվում են նաև Next, Debenhams, Aldo միջազգային բրենդային խանութները, Baldi խանութը և «Սանգրիա» ՍՊԸ-ն, որն իրականացնում է ընկերության պատվերով էքսկլյուզիվ ապրանքատեսականու ներմուծում»,- գրել է Գևորգ Գորգիսյանը: