Արցախում մահացած զինծառայողը կոչումով կապիտան էր, մանկահասակ երեխա ունի


Արցախում մահացած զինծառայողը կոչումով կապիտան էր, մանկահասակ երեխա ունի
Փետրվար 23 12:41 2017

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այս գիշեր ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել է 1991թ. ծնված պայմանագրային զինծառայող Գոռ Խուդինյանը, ով Վանաձոր քաղաքից է:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Armday.am-ին փոխանցեց, որ Գոռ Խուդինյանն ամուսնացած էր, ունի մանկահասական աղջիկ երեխա:

«Հայրը ոստիկանության աշխատակից է: Գոռը կոչումով կապիտան էր: Ընտանիքն ապրում է նորմալ սոցիալական պայմաններում»,-ասաց Վանաձորի քաղաքապետը:

Նշենք, որ զինծառայողը ծնունդով Լոռու մարզի Ճոճկան գյուղից է եղել, բայց զորակոչվել է Վանաձոր քաղաքից:

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ 2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: