Ոնց որ սրտով չեք հանում. զավեշտալի զրույց Կարապետյանի եւ Եղիազարյանի միջեւ


Ոնց որ սրտով չեք հանում. զավեշտալի զրույց Կարապետյանի եւ Եղիազարյանի միջեւ
Փետրվար 23 16:08 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում զավեշտալի զրույց տեղի ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի միջև: Նիստում Վարդան Եղիազարյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը:

Ըստ այդմ՝ բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում է իրականացվելու ոլորտում: Արդյուքում, ըստ փոխոստիկանապետի, բոլոր ջանքերը միտված են լինելու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը:

Վարչապետը հետաքրքրվեց՝ մեր քաղաքացիների համարն ի՞նչն է փոխվել:
«Պարոն վարչապետ նախ թեթևացնում ենք վարչական բեռը: Բավական դյուրինացնում ենք էն բոլոր փողոցային երթևեկության կանոնները, որտեղ դա հնարավոր է իրականացնել, տրանսպորտային հոսքերն ենք ավելի հստակ վերահսկում…»,- թվարկեց Եղիրազարյանը:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, որ վարչակաան բեռն է թեթևանալու:

«Մասնավորապես, նախկին տուգաքների վրա, երբ 50 տոկոս տույժի ավելացում կար, դա նվազեցվում է երկու անգամ՝ 25 տոկոս է դառնում»,- նշեց Եղիազարյանը:

«Նվազեցվում ենք, թե՞ հանում ենք»,- հարցրեց վարչապետը: Վարդան Եղիազարյանը կրկնեց, որ նվազեցնում են:

«Էս մեր քաղաքացիներին էդ ա հետաքրքրում, որ դուք տուգանքների տույժերը հանում եք»,- ասաց Կարեն Կարապետյանը: Եղիազարյանը կրիկնեց, որ՝ չեն հանում, նվազեցնում են:

«Հիմա նվազեցնում եք, թե՞ հանում եք»,- կրկնեց Կարեն կարապետյանը: Վարդան Եղիրազայրանը թերթեց ձեռքի թղթերն ու ասաց. «Հա, հանում ենք, պարոն վարչապետ»:
«Ոնց որ սրտով չեք հանում, ոնց որ ցականալով չեք հանում: Պարոն Եղիազարյան, ոնց որ ըննենց զոռովեք  էս  բերել»,- նրան պատասխանեց Կարեն Կարապետյանը:

Փայլակ Ֆահրադյան



loading...