Ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ. վարչապետ


Ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ. վարչապետ
Փետրվար 23 15:36 2017

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադրադարձավ ապօրինի ջրօգտագործումներին:
Կարապետյանը հանձնարարական տվեց Սևանից ջրբացթողումների ժամանակ ջրի կորուստների վերաբերյալ: «Յուրաքանչյուր տարի կառավարության որոշմամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումներ են իրականացվում, ինչն իրականացավում է Սևան-Հրազադան միջազգային էներգետիկ կորպորացիայի համակարգով, որտեղ առկա են բավական ջրակորուստներ: Անցած տարիների ընթացքում այդ կորուստների կրճատման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չենք արձանագրել»,- ասաց նա:
Կարեն Կարապետայնը իրավասու կառույցներին հանձնարարեց մինչև Սևանա լճից ջրբացթողումներն սկսելը, այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ: Եթե ոչ, ապա, ըստ վարչապետի, պետք է փակել ջրառի կետը:

Նա նշեց, որ նոր Սահմանադրության կիրառման համար կատարվել է զգալի աշխատանք, ընդունվել են հինգ նոր օրենքներ, որոնցից չորսը՝ սահմանադրական են: Սակայն կառավարության կողմից կատարվող աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ ամփոփել կատարված աշխատանքն ու ըստ այդմ պլանավորել հետագա աշխատանքը:
«Հանձնարարում եմ Արդարադատության նախարարին մինչև հունիսի 10-ը կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ իրավական անվտանգության հայեցակարգի նախագիշծը և դրա իրացումն ապահովող միջոցառումների հասցեական ծրագիրը: Մեկ ամսյա ժամկետում կատարել ուսումնասիրություններ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ Սարհմանադրությանը, սահմանադրական օրենքներին և օրենքների պահանջներին համապատասխանելու վերաբերյալ: Երեք շաբաթյա ժամկետում ներկայացնել հաշվետվություն սահամանդրական փոփոխությունների կատարելու արդյունքում փոփոխման, ընդունման ու լրացման ենթակա օրենքների նախագծերի մշակման ըթնացքի վերաբերյալ»,-ասաց նա:
Գործադիր մարմինների անդամներին հանձնարարեց երկու շաբաթյա ժամկետում գույքագրել իրենց կոմղից մշակված և խորհդրարանում գտնվող օրինագծերը և դրանց հետագա քննարկման կամ հետ կանչելու անհրաժեշտության վերաբերյալ կարծիք ներկայացնել կառավարությանը: «Բազմաթիվ նախագծեր կան, որոնք բավական երկար ժամանակ է Ազգային ժողովում են, ոչ քննարկվում են, ոչ ընդունվում են, ոչ ադապտացվում են, ոչ էլ կարծիք են տալիս՝ կարևոր են, կարևոր չեն, ակտուալ են, թե չէ»,- նշեց վարչապետը:



loading...