4 մարզում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ


4 մարզում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ
Փետրվար 23 10:17 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Բքի եւ մերկասառույցի պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Վաղաշեն-Աստղաձոր, Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները եւ Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Տիգրանաշենի ոլորաններում եւ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի Հրազդան, Տավուշի Իջեւան քաղաքներում, Վայոց ձորի մարզում եւ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում բուք է:

Արցախում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:



loading...