Այս գիշեր Ադրբեջանի զինուժի ակտիվությունը ճնշվել է. հակառակորդը տվել է մեկ զոհ. ԼՂՀ ՊԲ


Այս գիշեր Ադրբեջանի զինուժի ակտիվությունը ճնշվել է. հակառակորդը տվել է մեկ զոհ. ԼՂՀ ՊԲ
Փետրվար 23 10:07 2017

23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ մասնավորապես, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ եւ տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 62 արկ, որից 10-ը հրանոթից, 52-ը ականանետերից:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ, որի մասին երեկ հայտարարել է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը:

Առաջնագծում իրադրությունը լիովին գտնվում է ՊԲ առաջապահ ուժերի վերահսկողության ներքո: