Աշխարհի տարբեր երկրների հարսանեկան ավանդույթները


Աշխարհի տարբեր երկրների հարսանեկան ավանդույթները
Փետրվար 23 00:12 2017

Ներկայացրնում ենք աշխարհի տարբեր երկրների հարսանեկան ավանդույթները:


1. Պակիստանյան հարսանիք

Հարսանիքից մի քան օր առաջ պակիստանցի հարսնացուի ձեռքերը զարդարում են հինայով զարդանաշխերով: Ավանդույքի համաձայն` այս ծիսակարգը հաջողություն է բերում ապագա ընտանիքին:


2. Կորեական հարսանիք

Կորեացի փեսացուն և հարսնացուն` ավանդական հարսանեկան հանդերձաննքերով: Արդեն 2000 տարի է հարսանեկան սովորույթ կա, ըստ որի՝ Կորեայում նորապսակները կրում են հանբոկ` կորեական ավանդական հանդերձանք:


3. Մարոկկոյան հարսանիք

Մարոկկացի հարսնացուները կրում են բազմաթիվ զարդեր, նրանց ձեռքերը ևս զարդարվում են հինայով:


4. Շոտլանդական հարսանիք

Հարսանեկան միջոցառմանը հրավիրված բոլոր տղամարդիկ կրում են կիսաշրջազգեստ:


5. Յորուբա ժողովրդի հարսանիք (Նիգերիա)

Հարսանիքի ժամանակ փեսացուն և նրա ընկերները նախքան հարսին հայրական տնից դուրս բերելը դեմքով պառկում են գետնի վրա` հարսնացուի ընտանիքի անդամների առաջ:


6. Բոլիվիական հարսանիք

Հարսանեկան ճաշկերույթ Տիտկակա լճի ափին:


7. Ամերիկյան հարսանիք

ԱՄՆ-ում ավանդաբար հարսանիքի ժամանակ հարսնացուն ծաղկեփունջ է նետում: Համարվում է, որ նա, ով կբռնի ծաղկեփունջը, մոտակա ժամանակներս կամուսնանա:


8. Ճապոնական հարսանիք

Ճապոնացի նորապսակները ավանդական ծիսակարգի ժամանակ պետք է խմեն 9 բաժակ սակե:


9. Չինական հարսանիք

Չինաստանւմ հարսնացուն փեսացուի ծնողներին ներկայանում է ավանդական կարմիր սայլով:


10. Զանգվածային հարսանիք Փենջաբում (Հնդկաստան)

Հարսնացուները կրում են սպիտակ զգեստներ ավանդական հնդկական կարմիր զգեստի փոխարեն, քանի որ պատկանում են Փենջաբի քրիստոնեական համայնքին:


11. Ֆրանսիական հարսանիք

Լուսանկարում պատկերված է Կրոկեմբուշ հարսանեկան տորթը:


12. Մեքսիկական հարսանիք

Հարսնացուն և նրա ծնողները պատրաստվում են հարսանեկան արարողակարգին մեքսիկական փոքր քաղաքի փողոցներից մեկում:


13. Ույգուրյան հարսանիք

Ույգուրցի հարսնացուները հարսանիքի համար նախապատրաստում են երկու հանդերձանք. սպիտակ հարսանեկան զգեստ՝ արևմտյան ոճով տոնական ընթրիքի համար, որը տեղի է ունենում հարսանիքի առաջին օրը, և ավանդական զգեստ՝ երկրորդ օրվա համար, որի ընթացքում հարսն արդեն հանդես է գալիս որպես ամուսնացած կին:


14. Հարսանիք Աֆղանստանում

Աֆղան տղամարդիկ պարում են դրսում, իսկ կանայք հարսանիքը տոնում են առանձին` տնից դուրս չգալով:


15. Հարսանիք Մալայզիայում

Հարսնացուն և փեսացուն թեյ են մատուցում ընտանիքի ավագ անդամներին: