6 կարծրատիպ կանանց և տղամարդկանց մասին


6 կարծրատիպ կանանց և տղամարդկանց մասին
Փետրվար 23 00:06 2017

Կան տղամարդկանց և կանանց մասին կարծրատիպեր, որոնք պարտադիր չէ, որ բոլորի համար ճշգրիտ լինեն, բայց ապացուցվել են դարերի ընթացքում։ Ահա դրանցից մի քանիսը, որոնք գիտակցելն ու ընդունելը ավելի հեշտ կդարձնի կյանքը։
1․ Տղամարդիկ եսասեր են։ Նրանք զուրկ են ուրիշին կարեկցելու ունակությունից, իսկ երբ սկսում եք պատմել ձեր խնդիրների մասին, նրանք պարզապես ձեզ չեն լսում։
2․ Կանայք շատախոս են։ Գիտնականներն ապացուցել են, որ միջին վիճակագրական կինն օրական 20 հազար բառ է արտասանում, ինչը երկու անգամ ավել է տղամարդկանցից։
3․ Տղամարդկանց կատակներն ավելի ծիծաղելի են։ Հումորը տղամարդկանց կարևոր զենքերից մեկն է, իսկ կանանց մնում է միայն ծիծաղել։
4․ Կանայք խմել չգիտեն։ Կանանց օրգանիզմում քիչ են այն ֆերմենտները, որ պատասխանատու են ալկոհոլի տարալուծման համար։
5․ Տղամարդիկ ավելի լավ են կողմնորոշվում։ Տղամարդիկ ընտրում են ամենակարճ, ուղիղ և պարզ ճանապարհը, իսկ կանայք ավելի հեշտ գտնում են իրենց նպատակակետը փոքր տարածքում։ Դա կապում են քարանձավային կյանքի օրինաչափությունների հետ, երբ կանայք հսկում էին օջախը, իսկ տղամարդիկ որս անում։
6․ Կանայք կարողանում են միաժամանակ մի քանի գործ անել։ Նույնիսկ ամենասթրեսային իրավիճակում կանայք կարողանում են կողմնորոշվել և րոպե գտնել մտածելու համար։