Airbus-ի շահույթն զգալի անկում է արձանագրել ընդգրկուն դուրսգրումների պատճառով


Airbus-ի շահույթն զգալի անկում է արձանագրել ընդգրկուն դուրսգրումների պատճառով
Փետրվար 22 22:58 2017

Եվրոպայի Airbus Group NV օդատիեզերական կորպորացիան 2016 թվականին զուտ շահույթը երկու երրորդով կրճատել է A400M ռազմափոխադրական ինքնաթիռի մատակարարումների ձգձգման պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես ասված է ընկերության մամուլի տեղեկագրում, անցյալ տարվա արդյունքներով զուտ շահույթը կազմել է 995 միլիոն եվրո՝ մեկ տարի առաջվա 2,7 միլիարդ եվրոյի համեմատությամբ:
Տարեկան EBIT-ն՝ առանց միանվագ գործոնների հաշվառման նվազել է 3,6 տոկոսով՝ մինչեւ 3,96 միլիարդ եվրո, ինչը փոքր-ինչ բարձր է եղել շուկայի կանխատեսումից: Հասույթն ավելացել է 3 տոկոսով՝ մինչեւ 66,58 միլիարդ եվրո:
Անցյալ տարի Airbus-ն սպասարկյալներին մատակարարել է A400 17 ինքնաթիռ՝ խոստացված 20-ի փոխարեն: Դուրսգրումների չափը կազմել է 1,2 միլիարդ եվրո՝ ի հավելումն արդեն հայտարարված 1 միլիարդ եվրոյին:
Մեկ տարում Airbus-ն սպասարկյալներին է մատակարարել 688 ինքնաթիռ՝ 2015 թվականի 635-ի դիմաց, 2017 թվականին սպասվում է մատակարարումների աճ մինչեւ ավելի քան 700 ավիահանրանավ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: