Սիրիայում սպանվել է ԻՊ-ի հրամանատարներից մեկը. ԶԼՄ-ներ


Սիրիայում սպանվել է ԻՊ-ի հրամանատարներից մեկը. ԶԼՄ-ներ
Փետրվար 22 22:41 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավագ հրամանատարներից մեկի` Աբու Ֆարիք ալ-Ամերիկայի մարմինը հայտնաբերվել է Սիրիայի Հասաքե նահանգում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով իրանական աղբյուրը, գրոհայինն ամերիկյան քաղաքացիություն ուներ: Աղբյուրի տվյալներով`ԻՊ-ի ահաբեկիչներն իրենց հրամանատարի մարմինը հայտնաբերել են նահանգի հարավային Մարքադա բնակավայրի շուկայում:

Հաղորդվում է, որ այդ շրջանում անհայտ անձինք սպանել են ահաբեկչական ցանցի մի քանի բարձրաստիճան անդամների: Նշվում է նաև, որ ահաբեկիչներն իրենք կարող էին հաշվեհարդար տեսնել իրենց համախոհների հետ: Չի բացառվում, որ դա կարող էր մարտադաշտից փախուստի դիմելու համար վրեժ լինել: