Facebook-ն արգելափակել է Պուտինի` ինտերնետի հարցերով խորհրդականի էջը


Facebook-ն արգելափակել է Պուտինի` ինտերնետի հարցերով խորհրդականի էջը
Փետրվար 22 22:23 2017

Facebook սոցիալական ցանցն արգելափակել է ՌԴ նախագահի` ինտերնետի հարցով խորհրդական Գերման Կլիմենկոյի էջը: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին վերջինս տեղեկացրել է ВКонтакте-ի իր էջում:

Կլիմենկոյի խոսքով` իր էջի արգելափակման նախաձեռնողը ռուս գրող և հաղորդավար Ստանիսլավ Խանկիշիևը, ով առավել հայտնի է Ստալիկ կեղծանվամբ: «Ստալիկը հասավ նրան, ինչ ուզում էր: Facebook-ն արգելափակել է ինձ, անցում եմ կատարում ВКонтакте-ին», - ասել է խորհրդականը:

Հաղորդագրությանը կից սքրինշոթից երևում է, որ Facebook-ի ղեկավարությունը Կլիմենկոյի էջն արգելափակել է 3 օրով: Արգելափակման պատճառը Խանկիշիևից ստացված բողոքն է, որը ՌԴ նախագահի խորհրդականի խորհրդականին մեղադրել է հեղինակային իրավունքների խախտման մեջ: