Ինչ ուտել մարզվելուց առաջ և հետո, որ արդյունքն ավելի նկատելի լինի


Ինչ ուտել մարզվելուց առաջ և հետո, որ արդյունքն ավելի նկատելի լինի
Փետրվար 22 22:16 2017

Ֆիթնես մարզումից առաջ և հետո ճիշտ սնվելը հաջող պարապմունքների և արագ արդյունքների հասնելու գրավականն է։ Ընդսմին՝ կարևոր չէ, թե ինչ արդյունքի եք ցանկանում հասնել՝ մկա՞ն փքել, թե՞ նիհարել։

Ինչպե՞ս սնվել ֆիթնես մարզումից առաջ

Մարզումները սկսելուց մեկ ժամ առաջ ընդունելիք սնունդը պետք է պարունակի սպիտակուցներ և ածխաջրեր։ Օրգանիզմին անհրաժեշտ է էներգիա կուտակել ծանրաբեռնումերից առաջ։ Ածխաջրերը հատկապես պետք են ավելորդ քաշ ունեցող մարդկանց, քանի որ նրանք էներգիայի պակաս ունեն։ Սպիտակուցներն անհրաժեշտ են մկաններին, որոնցում մարզումից հետո ուժեղանում է սպիտակուցային սինթեզը։ Բիոհավելումներից կարելի է խորհուրդ տալ մարզումից առաջ կրեատին ընդունել. կրեատինը մարզվելիս էներգիայի գերազանց լիցք է հաղորդում։ Խորհուրդ է տրվում բոլորովին հրաժարվել ճարպերից, քանի որ դրանք դանդաղեցնում են ստամոքսի աշխատանքը, ինչը կարող է պարապմունքների ժամանակ հանգեցնել ծակծկոցների ու սրտխառնոցի։ Սրանից ելնելով՝ լավագույն սնունդը մի կտոր ոչ ճարպոտ միսն է շիլայի կամ եփած կարտոֆիլի հետ, հավի միսը բրնձով կամ խոշոր աղացած այլուրից հացով, վարսակափաթիլով ձվածեղը։ Չափաբաժինը, սակայն, չպիտի 150 գրամից ավելի լինի։ Ավելի լավ է խմել թունդ թեյ։ Իսկ մարզումը սկսելուց 15 րոպե առաջ կարելի է խմել կես բաժակ թարմ մզած հյութ առանց շաքարի. այն օրգանիզմը կապահովի անհրաժեշտ հեղուկով։ Այսպիսի օրաբաժնով մարզման ժամանակ այրվող ճարպերի քանակը կմեծանա։ Միաժամանակ ավելի քիչ գլյուկոզա, ամինաթթուներ և գլիկոգեն կծախսվի, և պարապմունքից հետո հոգնածությունից գետին չեք տապալվի։

Ինչպե՞ս սնվել ֆիթնես մարզումից հետո

Ցանկալի է առաջին 20 րոպեների, առավելագույնը 2 ժամվա ընթացքում սպիտակուց պարունակող ինչ-որ բան ուտել։ Ավելի լավ է ուտել անյուղ կաթնաշոռ՝ 100գ, հավի եփած կրծքամիս՝ մի կտոր, հորթի միս կամ ձուկ՝ 100գ, չորս ձվի սպիտակուց։ Կարելի է խմել մեկ բաժակ կեֆիր։ Այսպիսի սնունդը թույլ կտա մկաններին վերականգնվել, իսկ մարզումից ուժասպառ օրգանիզմը մկանների հաշվին չի սնվի։ Խուսափեք խոզի և տավարի մսից, քանի որ դրանք բավական ճարպոտ են։ Պահանջված ժամանակին սպիտակուցային սնունդ չընդունելու դեպքում մարզական պարապմունքները կկորցնեն իրենց իմաստը. նյութափոխանակությունը չի արագանա, իսկ մկանները չեն ամրանա։ Ոչ մի դեպքում չի կարելի քաղցրեղեն ուտել, մեղր և ածխաջրերի աղբյուր հանդիսացող այլ մթերքներ։