Մխիթարյանը վնասվածք է ստացել


Մխիթարյանը  վնասվածք է ստացել
Փետրվար 22 21:58 2017


Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել է «Սենթ Էտյենի» հետ հանդիպման 26-րդ րոպեին:

Նրա փոխարեն խաղը կշարունակի Մարկուս Ռեշֆորդը:

Հավանաբար Մխիթարյանը ձգել է նախորդող գրոհի ժամանակ կատարած արագացման ժամանակ: Վնասվածքի լրջության մասին տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ 16-րդ րոպեին Հենրիխը բացել էր հանդիպման հաշիվը:

 



loading...