Լոնդոնում մեկնարկում է արքայադուստր Դիանայի նրբագեղ զգեստների ցուցադրությունը


Լոնդոնում մեկնարկում է արքայադուստր Դիանայի նրբագեղ զգեստների ցուցադրությունը
Փետրվար 22 20:50 2017

Գեղեցիկ երեկոյան զգեստներ, նրբաճաշակ կոստյումներ և համարձակ մինի-զգեստներ. Լոնդոնում մեկնարկում է արքայադուստր Դիանայի ամենահիշվող զգեստների ցուցադրությունը:

Ինչպես տեղեկացնում է Yahoo News-ը, ցուցադրությունը, որն սկսվելու է ուրբաթ, նվիրվում է ուրույն ոճով աչքի ընկած արքայադստեր մահվան 20-ամյա տարելիցին, երբ վերջինս կյանքից հեռացավ Փարիզում 1997-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով:

Լոնդոնի իր նստավայրում` Քենսինթոնյան պալատում ներկայացվող ցուցահանդեսը կրում է «Դիանա. նորաձևության պատմություն» խորագիրը:

Ցուցանմուշների շարքում տեղ կգտնեն Լեդի Դիի հանդերձները` սկսած նրա համեստ հագուստից մինչև կյանքի ավելի ուշ շրջանի նրբագեղ ու շքեղ հանդերձները: