Առանց տանջանքների քաշ կորցնելու մի քանի գաղտնիք


Առանց տանջանքների քաշ կորցնելու մի քանի գաղտնիք
Փետրվար 22 20:21 2017

1.Մթերքը լավ ծամեք: Դա ձեզ կօգնի ավելի շուտ հագեցած զգալ. ապացուցված է, որ ուտել սկսելուց հետո 15-20 րոպե դուք դեռ սովի զգացում եք ունենում:
2. Օրվա ընթացքում սնունդ ընդունելուց հետո որոշ ժամանակ անց ջուր օգտագործեք: Այն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Մինչև սնվելը մեկ բաժակ ջուր օգտագործելն էլ ձեզ կօգնի ավելի արագ կշտանալ:
3. Շատ օգտագործեք բանջարեղեն, մրգեր, ընկույզ: Դրանք բոլորն իրենց մեջ նյութեր են պարունակում, որ օգնում են օրգանիզմից հանել այն ամենը, ինչ նրան պետք չէ:
4. Խուսափեք սպիտակ շաքարի օգտագործումից: Մինիմալի հասցրեք նաև գազավորված ըմպելիքների օգտագործումը. դրանք մեծ քանակով շաքար են պարունակում:
5. Կանաչ և կարմիր թեյ խմեք: Դրանք օգնում են այրել ճարպերը և կանխում են ճարպերի մնալն օրգանիզմում:
6. Խուսափեք աղի օգտագործումից, քանի որ այն ճարպերը պահում է օրգանիզմում:
7. Նախաճաշելը ձեզ կօգնի օրվա ընթացքում առավել շատ էներգիա ունենալ և չգայթակղվել աշխատանքի ընթացքում որոշ բաներ ուտելով:
8. Ընթրիքը պետք է թեթև լինի: Այն ամենը, ինչ ուտում եք ժամը 8-ից հետո, այլևս չի այրվում:
9. Աշխատեք շատ չօգտագործել ընկույզ:
10. Պարբերաբար բանջարեղենով ապուր կերեք: Դրանք շատ լավ կշտացնում են և օգտակար են առողջության համար:
11. Մի տարվեք ցածր կալորիաներով սպիտակուցային դիետաներով: Դա վնասակար է առողջության համար, բացի դա՝ որոշ ժամանակ անց քարը նորից ավելանում է:
12. Տապակած մթերքներ և կիսաֆաբրիկատներ մի օգտագործեք. դրանք մեծ քանակով ճարպեր են պարունակում:
13. Մի չարաշահեք որևէ մթերք. հատկապես այնպիսիները, որոնք վտանգավոր են առողջության համար: