Էջմիածնում անասնագոմի տանիք է այրվել


Էջմիածնում անասնագոմի տանիք է այրվել
Փետրվար 22 20:08 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 22-ին, ժամը 16:36-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 17:10-ին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է Մ. Բ.-ին պատկանող անասնագոմի տանիքը` մոտ 5 քմ: