Ամերիկացիների 50 տոկոսից ավելին դժգոհ Է Թրամփի նախագահության առաջին ամսվա արդյունքներից. հարցում


Ամերիկացիների 50 տոկոսից ավելին դժգոհ Է Թրամփի նախագահության առաջին ամսվա արդյունքներից. հարցում
Փետրվար 22 19:54 2017

Ամերիկացիների կեսից ավելին դժգոհ Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեության առաջին ամսվա արդյունքներից: Այդ մասին գրում Է Hill թերթը՝ հղում անելով նոր հարցման տվյալներին: NBC News/Survey Money-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ այդ տեսակետն է հայտնել ամերիկացիների 54 տոկոսը այն դեպքում, երբ հարցվածների 43 տոկոսը, ընդհակառակը, հավանություն է տվել նոր նախագահի աշխատանքին:

Պարզվել է նաեւ, որ հարցման մասնակիցները դժգոհ են երկրի կառավարության աշխատանքից. 42 տոկոսը հայտարարել է, որ գոհ չէ նրանից, ևս 31 տոկոսը նշել Է, որ այն զայրույթ է առաջացնում:

Յոթ երկրների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների՝ ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելման վերաբերյալ Թրամփի որոշումների կապակցությամբ կարծիքները գրեթե հավասար են բաժանվել. հարցվածների կեսը հավանություն է տվել այդ քայլին, 47 տոկոսը դեմ է արտահայտվել:

Հարցումն անց է կացվել փետրվարի 13-19-ին, դրան մասնակցել է ավելի քան 11,5 հազար մարդ:



loading...