7 վախեր, որոնք զգում են տղամարդիկ


7 վախեր, որոնք զգում են տղամարդիկ
Փետրվար 22 19:47 2017

Տղամարդ լինելը հեշտ չէ: Հասարակությունը անհնարինն է պահանջում, կանայք ցանկանում են անսպասելին, իսկ աշխատանքի ղեկավարությունը, որպեսզի դուք ունիվերսալ զինվոր լինեք: Զարմանալի չէ, որ մի քիչ մեծանալով, տղամարդը բազում վախեր և կասկածներ է ձեռք բերում:
Վախը ամենատհաճ զգացմունքն է: Այն կապում է մեր ձեռքերը և ոտքերը, թույլ չի տալիս առողջ մտածելակերպ ունենալ:


1.Պարտավորությունների վախ

Տղամարդիկ և կանայք հաճախ վախենում են պարտավորություններից: Ոմանք անգամ վախենում են պլանավորել հեռուստասերիալի դիտումը:
Պարտավորությունները հաճախ նշանակում են զոհեր: Բայց դա չի նշանակում, որ լուրջ հարաբերությունները Ձեր բնավորությունը կամ էությունը կփոխեն:
Իհարկե ազատ տղամարդ լինելը լավ է, բայց լավ կողակից գտնելը այդքան էլ հեշտ չէ: Եթե վախենում եք հարաբերություններից,որտեղ պարտավորություններ պետք է ունենաք, հիշեք, որ ամունությունը ավելի ձեռնտու է տղամարդկանց, քան կանանց: Ամուսնացած տղամարդիկ ավելի շատ բաների են հասնում:


2. Պարտականությունների բացակայության վախ

Կա նաև իրավիճակ, երբ տղամարդը չափազանց շատ է վախենում միայնակ մնալուց: Ոչ ոք չի ցանկանում ծերանալ միայնակ, այսպիսով մշտական զուգընկեր գտնելը լավ է: Ցանկանու՞մ եք ամուր հարաբերություններ ունենալ, հիանալի է: Միայն հիշեք, որ չարժե գլուխը կորցնել:
Չնայած նրան, որ տղամարդը սովորաբար ինքնավստահ է լինում, հոգում նա վախենում է մերժված լինել: Բայց այնուամենայնիվ հնարավոր է հետևել վախին: Ուղղակի մի թողեք Ձեր մեջի հրեշին ուտել Ձեզ:


3. Էմոցիոնալ լինելու վախ

Հասարակության պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը, հեռու չեն իրականությունից: Երբ տղան ոտքն է վնասում, նրան ասում են, չէ՞ որ դու տղամարդ ես, իսկ տղամարդիկ չեն լացում:
Հնարավոր է, որ իսկապես տղամարդիկ չեն լացում, բայց գիտնականները այնուամենայնիվ խորհորդ են տալիս երբեմն ազատություն տալ զգացմունքներին: Զգացմունքները թաքցնելու սովորությունը վնասակար է: Սովորել կանոնակարգել դրանք:


4. Վախ մնալ տհաճ աշխատանքի վայրում

Ցանկացած տղամարդ ցանկանում է լավ աշխատանք ունենալ: Դա կարող է ինքնասիրության հարց լինել, կամ ցանկություն, հասնել ֆինանսական բարգավաճման: Սրա ճանապարհին այնքան հեշտ է մոռանալ ինքդ քո մասին և մնալ նույն տհաճ աշխատավայրում: Ուղղակի նպատակ դրեք, հետո իրականացրեք այն: Իհարկե կարևոր է հասկանալ, թե ինչ եք ցանկանում ստանալ աշխատանքից: Իրականացրեք Ձեր նպատակը:


5. Միջին տարիքի ճգնաժամից վախ

Ցանկանում եք լսել սա, թե ոչ, մենք բոլորս էլ մեծանում ենք: Եվ ծեր լինելուց մի վախեցեք, դա նորմալ է : Տղամարդիկ ավելի հաճախ են հետ նայում, գնահատում անցած ճանապարհը և շարունակում անցնել առաջ: Որպեսզի պայքարեք այս վախի դեմ, պետք է առաջ նայեք: Ձեզ ծերություն չի սպասում, այլ հասունություն: Այսպիսով դադարեք վախենալը և վայելեք կյանքը:


6. Արտաքինով ծերանալու վախ

Արտաքին ծերությունը տղամարդու համար իսկական մղձավանջ կարող է դառնալ: Վատ նորություն ունենք: Նյարդային վիճակը օգուտ չի բերի, և նրանք, ովքեր շատ են մտածում, ավելի վատ ծերության հետքեր կարող են իրենց վրա գտնել: Փոխանակ մտածեք ծերության մասին, հոգ տարեք Ձեր մարմնի մասին:


7. Երեխաներին մեծացնելու վախ

Տղամարդկանց վախեցնում են երեխաները: Առավել ևս սեփական երեխաները: Տղամարդիկ մտածում են, թե մի գուցե նա բավականին խելացի չի մեծանա: Կամ այդքան էլ դաստիարակված չի լինի: Իսկ, հնարավո՞ր է, որ եթե այսօր կոնֆետ կգնեք, հաջորդ օրը անձի բնավորության մեջ բան կփոխվի:
Հանգիստ շնչեք, ոչինչ չի պատահի: Դուք հասուն տղամարդ եք, ուրիշների վրա ուշադրություն մի դարձրեք: Դուք ավելի լավ կիմանաք, թե ինչ է պետք հենց Ձեր երեխային: