Դուք երբեք չեք կռահի, թե որքան է ծախսվել պատմության ամենաթանկարժեք թաղումների կազմակերպման համար


Դուք երբեք չեք կռահի, թե որքան է ծախսվել պատմության ամենաթանկարժեք թաղումների կազմակերպման համար
Փետրվար 22 19:08 2017

Հանրահայտ մարդկանց թաղումները միշտ մեծ հրապարակայնություն են ստանում, իսկ թաղման արարողությունները կազմակերպելու համար երբեմն աստղաբաշխական թվեր ծախսվում։
Երբ 1977թ․ին մահացավ Էլվիս Պրեսլին հաշվարկվեց, որ նրա թաղման արարողության վրա ընդհանուր առմամբ 25.000 դոլար է ծախսվել, սակայն պարզվում է՝ այդ թիվը չնչին է աշխարհի ամենաթանկ թաղման արարողությունների համար ծախսված գումարների համեմատությամբ։


10 Մայքլ Ջեքսոն. 1 միլիոն դոլար


Փոփի արքան անկասկած անջնջելի հետք է թողել երաժշտական աշխարհի պատմության մեջ։ Նրա «Թրիլլեր» ալբոմը դեռ 80-ականներին իսկական հեղափոխություն էր երաժշտության աշխարհում։ Մայքլ Ջեքսոնը մահացավ 2009թ․ին։ Մահվան պատճառը պրոպոֆոլի գերդոզավորումն էր։ Նրա անձնական բժիշկը մեղադրվեց ոչ կանխամտածված սպանության մեջ։


9 Մարգարետ Թենտչեր. 1,8 միլիոն դոլար


Մարգարետ Թետչերը Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել 1979-1990թթ․։ Նա մահացավ 2013թ․ի կաթվածից։ Նրա թաղման արարողության համար 1,8 միլիոն դոլար է ծախսվել, այդ թվում ինչպես Թետչերի կարողությունից, այնպես էլ քաղաքացիեների մուծած հարկերից։ Ընդհանուր գումարի 1.4 միլիոնը ծախսվել է անվտանգության ապահովման համար։


8 Ուինսթոն Չերչիլ. 4,2 միլիոն դոլար


Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետն էր 1940-1945թթ․-ին և 1951-1955թթ․ին։ Չերչիլը նաև գրող էր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, ինչպես նաև ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացի։ Նա մեծ դեր է խաղացել Երկրորդ աշխարհամարտի ավարտի համար։ Չերչիլի մահվանից հետո՝ 1965թ․ին, թաղման այնպիսի արարողություն կազմակերպեցին, որը կարող էին ունենալ միայն թագավորական ընտանիքի անդամները։ Նրա թաղումը նաև համարվում է աշխարհի պետական գործիչների ամենախոշոր հավաքը։ 1965թ․ին թաղման համար 258,000 դոլար ծախսվեց, որն այսօրվա գումարով հավասար է 4,2 միլիոն դոլարի։


7 Արքայադուստր Դիանա. 11,8 միլիոն դոլար


Արքայադուստր Դիանան Արքայազն Չառլզի կինն էր։ Դիանան մահացավ ավտովթարից 1997թ․ին, Փարիզում։ Թաղման արարողությունը 7,7 միլիոն դոլար կազմեց (այսօրվա գումարով 11,8 միլիոն դոլար)։


6 Հովհաննես Պողոս երկրորդ. 1,9 միլիոն դոլար


Հռոմի Պապ Հովհաննես Պողոսը գլխավորում էր կաթոլիկ եկեղեցին 1978-2005թթ․ին։ Հովհաննես Պողոս երկրորդին են վերագրում Պոլշայում կոմունիզմի ոչնչացումը։ 2005թ․ին Պապի թաղման արարողությանը ներկա էին չոր արքաներ, հինգ թագուհիներ ու 70 նախագահներ։


5 Եղիզաբեթ Բոուզ-Լայոն. 12,5 միլիոն դոլար


Երբ Եղիզաբեթ թագուհին մահացավ 2002թ․ին նրա համար չափազանց ճոխ թաղում կազմակերպվեց։ Հայտնի չէ, թե որքան գումար է հատկացվել ոստիկանությանը, սակայն Պաշտպանության նախարարությանը 462,000 դոլար է փոխանցվել անվտնգության ապահովման նպատակով։ Ընդհանուր առմամբ 9,090,000 դոլար է ծախսվել կամ 12,5 միլիոն դոլար՝ այժմյան թվով։


4 Ջոն Քենեդի. 15 միլիոն դոլար


Ջոն Քենեդին ԱՄՆ պատմության ամենասիրված նախագահներից մեկն է։ Նա սպանվեց 1963թ․ին։ Նրան թաղեցին Առլինգթոնի ազգային գերեզմանոցում։


3 Կիմ Չեն Իր. 40 միլիոն դոլար


Կիմ Չեն Իրը Հյուսիսյին Կորեայի առաջնորդն էր 1994-2011թթ․ին։ Նրա մահը զանգվածային հիստերիայի պատճառ դարձավ։ Մեծ թվով գումար է ծախսվել մահացած առաջնորդի անձի պաշտամունքը պահպանելու համար։ Այս թվում կառուցվել է Կիմ Չեն Իրի արձանը, որը 10 միլիոն դոլար արժեցավ։


2 Ռոնալդ Ռեգան. 400 միլիոն դոլար


Ռոնալդ Ռեգանը նախագահել է ԱՄՆ-ն 1980-1988թթ․ին։ Ռեգանը առավել հայտնի է Խորհրդային Միության դեմ տարած սպառազինության մրցավազքով։ Նա մահացավ 2004թ․ին։ ԱՄՆ-ում սգի օր հայտարարվեց, ինչի հետևանքով այդ օրը փակվեց արժեթղթերի շուկան։


1 Ալեքսանդր Մեծ. 600 միլիոն դոլար


Ալեքսանդր Մակեդոնացին կառավարում էր աշխարհի ամենախոշոր կայսրություններից մեկը։ Ալեքսանդրը ամենահաջողակ զորավարներից մեկն էր, ով ոչ մի ճակատամարտ տանուլ չի տվել։ Երբ նա մահացավ մ.թ.ա. 323թ․ին նրան տեղադրեցին ոսկե դագաղի մեջ, որը տեղափոխվում էր ոսկե կառքով, որը 60 ձիեր էին տանում։ Ալեքսանդր Մեծի թաղման արարողության համար ընդհանուր առմամբ այսօրվա թվով 600 միլիոն դոլար գումար է ծախսվել։