Հրդեհ Իջեւանում. այրվել են մոշի թփեր եւ մեկ ուռենու փչակ


Հրդեհ Իջեւանում. այրվել են մոշի թփեր եւ մեկ ուռենու փչակ
Փետրվար 22 18:23 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աղայան փողոցում այրվում են մոշի թփեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:21-ին, մարվել՝ 13:52-ին:

Այրվել են մոշի թփեր (մոտ 300 քմ) և մեկ ուռենու փչակ: