Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 դեպք


Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 դեպք
Փետրվար 22 17:46 2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 3 դեպք:

Բացահայտվել է գողության 10, խարդախության 6, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և կաշառակերության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



loading...