ՀՔԱՎ. Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի տարեկան զեկույցը


ՀՔԱՎ. Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի տարեկան զեկույցը
Փետրվար 22 17:27 2017

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զեկույց է պատրաստել 2016 թվականին Հայաստանում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ. զեկույցը ներկայացնում է ամփոփ պատկերը՝ ըստ զանգվածային լրատվության միջոցների:

Դեպքերը հավաքագրելու նպատակով մշտադիտարկվել է 14 առցանց լրատվամիջոց և ՀՀ Հատուկ քննչական ծառայության ու Ոստիկանության պաշտոնական կայքերը:

Արձանագրված դեպքերը բաժանվել են երեք պայմանական խմբի` անհատական բնույթի դեպքեր, հավաքների ժամանակ կամ դրանց մասնակցելու արդյունքում տեղի ունեցած դեպքեր և ահազանգեր (տեղեկատվությունը խախտման մասին հոդվածում ներկայացվում է երրորդ անձի (անձանց) կողմից):

Համաձայն ուսումնասիրության՝ 2016-ին ավելացել է ինչպես ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը՝ հասնելով 338-ի, այնպես էլ մարդու իրավունքների խախտումների ընդհանուր թիվը: Ինչպես 2015-ին, այնպես էլ 2016-ին առավելապես խախտվել են հավաքների ազատության, անձնական ազատության և անձեռնմխելիության և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները, որոնց խախտումների թիվը 2016-ին շեշտակի աճել է: Ավելացել է նաև այն դեպքերի թիվը, որոնց արդյունքում միաժամանակ խախտվել է երկուսից ավելի մարդու իրավունք:

Անդրադարձ է կատարվել համանման իրավիճակներում Ոստիկանության անկանխատեսելի և խտրական գործողություններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վարքագծին՝ քննարկելով առանձին դեպքեր:

Մանրամասները՝ զեկույցում:



loading...