Դոլարի վերելքը կանգ առավ. էժանացել է նաեւ եվրոն


Դոլարի վերելքը կանգ առավ. էժանացել է նաեւ եվրոն
Փետրվար 22 17:13 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 22-ին, կազմել է 486.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.21 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 511.42 դրամ (նվազել է 1.92 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 605.46 դրամ (աճել է 0.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.41 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 279.96 դրամ, ոսկի՝ 19,298.41 դրամ, պլատին՝ 15,461.26 դրամ։

Փետրվարի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 200000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 487.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 487.25 դրամ: