Շարունակելու ենք ջանքեր գործադրել ԼՂ հարցի խաղաղ կարգավորման համար. Նալբանդյան


Շարունակելու ենք ջանքեր գործադրել ԼՂ հարցի խաղաղ կարգավորման համար. Նալբանդյան
Փետրվար 22 16:50 2017

Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ համատեղ շարունակելու ենք ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ առաջին հերթին առաջընթացի համար պայմաններ ստեղծելով», - ընդգծել է նա: