Զինծառայողներին ծխախոտի փոխարեն տրվելու է գումար. Ա. Հովհաննիսյան


Զինծառայողներին ծխախոտի փոխարեն տրվելու է գումար. Ա. Հովհաննիսյան
Փետրվար 22 16:41 2017

Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրեկան 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հավհաննիսյանը՝ անդրադառնալով փետրվարի կառավարության  փետրվարի 23-ին կայանալիք նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած նախագծին, ըստ որի առաջարկվում է ԶՈւ-ի պարենային ապահովման չափաքանակներից հանել ծխախոտի հատկացումը:

«Զինվորին ծխախոտ տալու և չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում: Դա նախ և առաջ առողջ ապրելակերպին է ուղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե այնուամենայնիվ պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը»,-ասել է Հովհաննիսյանը: