Երևանում 19-ամյա ուսանողը կանխել է բնակարանային գողությունը


Երևանում 19-ամյա ուսանողը կանխել է բնակարանային գողությունը
Փետրվար 22 16:19 2017

Փետրվարի 21-ին Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 15։10-ի սահմաններում «դեմքի քիմիական այրվածքներ» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա Մարտուն Վ.-ն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Թոթովենցի փողոցի թիվ 4 շենքի մոտից, որտեղ նա փորձել է գողություն կատարողներին վնասազերծել։

Նույն օրը ոստիկանները Թոթովենցի փողոցից բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել 38-ամյա Գեորգի Պ.-ին եւ 30-ամյա Կարեն Տ.-ին: Պարզվել է, որ Մարտուն Վ.-ն Թոթովենցի փողոցի 4-րդ շենքի բնակարաններից մեկում նկատել է գողություն կատարողներին: Նրանցից մեկը իր մոտ եղած գազային բալոնով փչել է Մարտուն Վ.-ի դեմքին ու դիմել փախուստի։

Աղբյուրի փոխանցմամբ, տուժածի կյանքը հնարավոր է եղել փրկել, քանի որ, ըստ բժիշկների, նա, հնարավոր է, տեսողության հետ լուրջ խնդիներ ունենար։ Մարտուն Վ.-ն սովորում է Երևանի պետական համալսարանում, 2-րդ կուրսում։