ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք գոյություն չունի. Լավրով


ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք գոյություն չունի. Լավրով
Փետրվար 22 16:16 2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք գոյություն չունի: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

«Եթե մենք, իրոք, հավատարիմ ենք մնում բոլորի համար ընդունելի ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա, իմ խորին համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձևաչափի այլընտրանք գոյություն չունի», - ասել է Լավրովը:

Ըստ նրա՝ դրա օգտին բազմիցս արտահայտվել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները փաստաթղթերում, որոնց տակ նրանց ստորագրություններն են: