Այս պահին ընթանում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան պաշտոնական այցի կազմակերպման աշխատանքները: РИА Новости-իի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
«Այս այցը կարևոր է նրանով, որ տեղի է ունենում մեր երկրի ղեկավարի՝ Ռուսաստան կայանալիք այցի նախաշեմին», - ասել է նա ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ Մոսկվայում:
Ռուս նախարարը նշել է, որ մտադիր է քննարկել և անդրադարձ կատարել «բոլոր ոլորտներին, որոնք կարևոր են երկկողմ հարաբերությունների համար»: