Լավրովն ընդունել է Էդվարդ Նալբանդյանի հրավերը


Լավրովն ընդունել է Էդվարդ Նալբանդյանի հրավերը
Փետրվար 22 15:23 2017

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը բացել են արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այս ընթացքում մենք սերտորեն զարգացրել ենք մեր դաշնակցային և ռազմավարական գործընկերային հարաբերությունները ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում, ԵԱՀԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում»,- ցուցահանդեսի բացմանն ասել է Սերգեյ Լավրովը:

Լավրովն ասել է, որ այս ցուցահանդեսը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացման 25-ամյակին նվիրված միջոցառումներից առաջինն է:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ Էդվարդ Նալբանդյանից Հայաստան այցելելու հրավեր է ստացել:

«Մենք ընդունում ենք հրավերը, համաձայնեցնում ենք օրակարգն ու այցի ծրագիրը»,- ամփոփել է Լավրովը:

Երկու երկրների ԱԳ նախարարները նաև երկկողմ բանակցություններ են անցկացնելու: