Ադրբեջանի ՆԳՆ ղեկավարը որդուն բարձր պաշտոնի է նշանակել


Ադրբեջանի ՆԳՆ ղեկավարը որդուն բարձր պաշտոնի է նշանակել
Փետրվար 22 14:44 2017

Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը իր որդուն բարձր պաշտոնի է նշանակել: Այս մասին հաղորդում է Qafqazinfo-ն։

Համաձայն տեղեկության՝ նախարարի ավագ որդին՝ գնդապետ Էմիլ Ուսուբովը նշանակվել է ՆԳՆ քննչական եւ հետաքննչական գլխավոր վարչության պետ։ Նախկինում նա այդ բաժնում պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։