Թուրքիայի հայերը նամակ են գրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ պահանջելով հեռացնել Աթեշյանին


Թուրքիայի հայերը նամակ են գրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ պահանջելով հեռացնել Աթեշյանին
Փետրվար 22 13:30 2017

Թուրքիայում Հայոց պատրիարքի հետ կապված վերջին սկանդալային իրադարձություններից հետո Ստամբուլի հայ համայնքի մի խումբ ազդեցիկ գործիչներ նամակով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ը տեղեկացնում է, որ նամակում նշվում է, որ Պոլսո հայց պատրիարքի աթոռը 8 տարի ազատ է, իսկ պետության ձեռքով փոխպատրիարք նշանակված Աթեշյանի օրոք մի շարք բացասական իրադարձություններ են տեղի ունեցել։

«Ցավոք, Արամ սրբազանը 1915-ի մեր կորուստներն առհամարել է, որը մեր հոգում մեծ վերքերի հետք էր թողել։ Սակայն մեր սփոփանքն այն է, որ ապրիլի 24-ին Թուրքիայի տարբեր քաղաքներում միջոցառումներ են տեղի ունենում։ Իսկ պատրիարքարանը խնդիրները լուծելու փոխարեն դարձել է խնդիրներ ստեղծող կառույց»,-գրել են պոլսահայերը՝ խնդրելով Կաթողիկոսին հեռացնել արք․Արամ Աթեշյանին։

Նամակի տակ ստորագրել են Տիգրան Ալթունը, Նազարեթե Բինաթլըն, Ավետիս Դեմիրը, Խոսրով Քյոլեդավիթօղլուն, Կարո Կապրիելյանը, Ադամ Սարգիսը և այլք։

Հիշեցնենք, որ  Կաթողիկոսի կոչով օրերս Էջմիածին են ժամանելու Պոլսո հայոց փոխպատրիարք արք․Արամ Աթեշյանն և Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։