«Իրավունք». 6 տարի առաջ բռնաբարել են, հիմա՞ է բողոքում



«Իրավունք». 6 տարի առաջ բռնաբարել են, հիմա՞ է բողոքում
Փետրվար 22 10:18 2017

«Իրավունք» թերթը գում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, օրերս Վանաձորում 45 տարեկան մի կին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ իրեն բռնաբարել են տարիներ առաջ, բայց այդ մասին ժամանակին չի հայտնել, չի ցանկացել բարձրաձայնել՝ մտածելով, որ կխայտառակի անունը: Ու հիմա որոշել է բողոքել:

Ըստ մեր տեղեկությունների, կինը կոնկրետ տղամարդու անուն է նշել, ում հետ, ըստ նույն լուրերի, ժամանակին ծանոթներ են եղել:

Դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նկատելով. «Հաղորդում 45-ամյա կնոջից Բազումի բաժին ստացվել է փետրվարի 20-ին: Կինը հայտնել է, որ 2010 թվականին մի տղամարդ իր հանդեպ սեռական ոտնձգություն է իրականացրել՝ բռնաբարել է: Հանգամանքները կպարզի այս պահին ընթացող հետաքննությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում