Նոր նշանակումներ ԴԱՀԿ-ում


Նոր նշանակումներ ԴԱՀԿ-ում
Փետրվար 22 09:53 2017

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում:

ԴԱՀԿ-ից  հայտնում են, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության կապիտան Ֆրիդոն Մեղրյանը փոխադրման կարգով նշանակվել է Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի պաշտոնին:

Ծառայության Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը փոխադրման կարգով նշանակվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնին:

Արմեն Հարությունյանի մեկ այլ հրամանով Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության մայոր Գեւորգ Տեր-Ղազարյանը փոխադրման կարգով նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնին:



loading...