«ՀԺ»․ Լավ լուր վարորդների համար. Ճանապարհային ոստիկանությունում բարիացել են


«ՀԺ»․ Լավ լուր վարորդների համար. Ճանապարհային ոստիկանությունում բարիացել են
Փետրվար 22 09:19 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նշանակված տուգանքը քաղաքացու կողմից սահմանված ժամկետում չվճարելու համար 25 եւ 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը կվերանա մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը:

Այսպիսի դրույթ է ներառված «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգում», որի նախագիծը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում: Մինչեւ 2014 թ. տուգանքն ուշացնելու դեպքում այն կրկնապատկվում, ապա եռապատկվում էր, բայց հանրային դժգոհությունների պատճառով իշխանությունը հրաժարվեց դրանից: Հիմա ոստիկանությունը կամովին որոշել է հրաժարվել նաեւ 25 եւ 50 տոկոս ավելացումներից: Ուշագրավն այն է, որ դա պետք է իրականացվի 2017թ. երկրորդ եռամսյակում, ինչը ենթադրում է օրենսդրական փոփոխություն:

Դրանից էլ ակնհայտ է դառնում, որ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունների վերաբերյալ քննարկումները կսկսվեն մինչեւ խորհրդարանական ընտրությունները եւ կունենան հանրային դրական արձագանք: Թերեւս այստեղ է պետք փնտրել ոստիկանության` կամովին բարիանալու գաղտնիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում