Դիմահարդարման խորհուրդներ կանաչ աչքերի համար


Դիմահարդարման խորհուրդներ կանաչ աչքերի համար
Փետրվար 22 04:34 2017

Աչքի գույնը շատ կարևոր է գեղեցիկ դիմահարդարում ստանալու համար: Կանաչ աչքերի դեպքում հաճախ օգտագործեք մանուշակագույնի տարբեր երանգներ: Եթե աչքերը մոտ են իրար, ավելի մուգ երանգների ստվերաներկեր օգտագործեք դրսի կողմում, իսկ ավելի բաց մանուշակագույն՝ ներսի: Եթե ձեր կոպերը կախված են, արեք հակառակը: Խուսափեք կապույտի երանգներով մանուշակագույնից, նաև կապույտ ստվերաներկից կամ մատիտից:

Կանաչ աչքերի համար կարող եք նաև ընտրել մուգ կանաչ, բաց մանուշակագույն, մուգ մանուշակագույն գույները: Ոսկեգույնն ու պղնաձագույնը շատ լավ են կանաչ աչքերը ընդգծելու համար: Մատիտի դեպքում խուսափեք սև գույնից, ավելի լավ է՝ ընտրեք շագանակագույն կամ մոխրագույն գույներ: Կանաչ աչքերի դեպքում պետք է խուսափել արծաթագույնից: Բրոնզագույնը, պղնձագույնը կամ ոսկեգույնը շատ հարմար են ու գեղեցիկ երեկոյան դիմահարդարման համար:

Շագանակագույն ընդգծող մատիտի հետ կարող եք նաև աչքի ներսի կողմը մի քիչ սպիտակ ընդգծող մատիտ օգտագործել: Եթե, այնուամենայնիվ, սև մատիտի սիրահար եք, գոնե ընտրեք ածխային սև գույնը, ոչ թե զուտ սևը: