Փորձված միջոց. հրաշագործ դարման սուր հազի դեմ, որն ազդում է միանգամից


Փորձված միջոց. հրաշագործ դարման սուր հազի դեմ, որն ազդում է միանգամից
Փետրվար 22 00:18 2017

Հատկապես տարվա այս եղանակին շատերը տառապում են հազից։ Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում այս հրաշագործ բնական դեղամիջոցը հազի դեմ, որի ազդեցությունը կզգաք արդեն մի քանի ժամից։

Պետք է նշել, որ այս բաղադրատոմսը գրի է առնված նաև թոքաբանության դասագրքում, և այն խորհուրդ են տալիս օգտագործել շատ բժիշկներ։

Եթե ցանկանում եք մեկընդմիշտ ազատվել սուր հազից, առաջարկում ենք այս միջոցը.
500 մլ եռացած ջրին ավելացնել խորդենու 3 տերև, 3 ջարդած ընկույզ՝ առանց կեղևը մաքրելու։
Այնուհետև խառնուրդի մեջ ավելացնել 3 ճաշի գդալ ռեհան։
Խառնուրդը դնել հանդարտ կրակի վրա և եփել 5 րոպե։
Անջատել կրակն ու թողնել, որ այն սառչի։ 20 րոպեն բավականաչափ կլինի։ Ըստ ցանկության՝ կարելի է ավելացնել նաև մեղր։
Այնուհետև անհրաժեշտ է 3 մասի բաժանել ու թողնել, որ լավ սառչի։ Անհրաժեշտ է օրվա ընթացքում 3 անգամ խմել ամբողջ հեղուկը։