Հնդկաստանում անհայտ տղամարդը կծել և թալանել է գերմանացի զբոսաշրջուհուն


Հնդկաստանում անհայտ տղամարդը կծել և թալանել է գերմանացի զբոսաշրջուհուն
Փետրվար 21 23:44 2017

Հնդկաստանում անհայտ տղամարդը հարձակվել է գերմանացի զբոսաշրջուհու վրա, հաղորդում է The New Indian Express թերթը:

Աղբյուրի տվյալների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 20-ին` Մայսուր քաղաքի մոտակայքում: 32-ամյա կինը բարձրացել է բնակավայրի մոտակայքում գտնվող բլուրներից մեկը և բարձունքից դիտել մայրամուտը:

Նշվում է, որ մթնելուն պես կինը սկսել է իջնել բլրից, և այդ պահին անհայտ տղամարդը սկսել է հետապնդել նրան: Անհայտը բռնել է կնոջը և սկսել շոշափել նրան:

Գերմանուհին դիմադրություն է ցուցաբերել, և հարձակվողը կծել է նրան: Կինն օգնության է կանչել անցորդներին, ինչից հետո տղամարդը փախուստի է դիմել` նրանից առևանգելով 38 դոլար:

Ներկա պահին տեղական ոստիկանությունը որոնում է հանցագործին: