Թրամփը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ում հակասեմիտիզմի ալիքը


Թրամփը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ում հակասեմիտիզմի ալիքը
Փետրվար 21 23:28 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում դատապարտել է ԱՄՆ-ում հակասեմիտիզմը և կոչ է արել կանգնեցնել սպառնալիքի ալիքը, որը սկսել են ստանալ հրեական համայնքային կենտրոնները ողջ երկրում:

«Ես համարում եմ, որ դա վատ է, որ դա սարսափելի է: Հակասեմիտիզմ է դա թե ռասիզմ, կամ որևէ այլ բան, կապված նրա հետ, որ մեզ բաժանի, դա սարսափելի է»,- նշել է նախագահը:

Նրա խոսքերով` դեռևս տվյալներ չկա, թե որտեղից է գալիս այդ սպառնալիքների ալիքը հրեական համայնքների կենտրոնների նկատմամբ, սակայն հույս է հայտնել, որ մեղավորները կբռնվեն:

«Հակասեմիտիզմը դա զզվելի է, դա կվերջանա և դա պետք է վերջանա»,- ավելացրել է Թրամփը:

Հեռուստաալիքի տվյալներով` վերջին մի քանի օրում միանգամից մի քանի հրեական համայնքային կենտրոններ սպառնալիքներ են ստացել շենքերում գտնվող ռումբերի մասին: Այնուամենայնիվ, դեպքերից ոչ մեկում չի հաստատվել պայթուցիկ սարքի առկայությունը: