Կանանց՝ առողջության համար վտանգավոր աշխատանքները


Կանանց՝ առողջության համար վտանգավոր աշխատանքները
Փետրվար 21 23:20 2017

Բրիտանացի գիտնականները վտանգավոր աշխատանքների ցանկ են կազմել, որտեղ ներկայացված են կանանց առողջության համար վտանգավոր աշխատանքները: Ցանկում հիմնական տեղ են զբաղեցնում քարտուղարուհու, ուսուցչուհու և առևտրով զբաղվողների աշխատանքները:

Կանայք, ովքեր 5 օր անընդմեջ զբաղված են փաստաթղթերի վարմամբ, նամակագրությամբ և այլն, ապա նրանց մոտ թունելային սինդրոմի ռիսկ կա: Այս հիվանդությունը հիմնականում առաջանում է մկանների ու հոդերի վրա գործադրվող անընդհատ լարվածության հետևանքով։ Ձեռքերն անընդհատ լարվում են տեքստ հավաքելու ժամանակ: Ցավեր են առաջանում պարանոցի և մեջքի շրջանում, ինչպես նաև արմունկներում:

 

Ուսուցիչների մոտ ռիսկային է համարվում ձայնալարերը: Հաճախ լարվածությունից ուսուցիչները կորցնում են ձայնը և տառապում են խրոնիկ անգինայով:

 

Իսկ առևտրով զբաղվողները ստիպված են լինում ողջ օրն անցկացնել ոտքի վրա և օրվա վերջում միշտ բողոքում են ոտքերի ցավից: Ոտքի վրա երկար գտնվելու հետևանքով, առևտրով զբաղվողների մոտ, հիմնականում, առաջանում է ոտքերի երակների լայնացում: