Սիրիայում Ասադի ռեժիմին այսօր այլընտրանք չկա. Լե Պեն


Սիրիայում Ասադի ռեժիմին այսօր այլընտրանք չկա. Լե Պեն
Փետրվար 22 03:02 2017

Ֆրանսիայի նախագահի թեկնածու՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի կարծիքով՝ ներկա պայմաններում Սիրիայում Ասադի ռեժիմին այընտրանք չկա: Այդ մասին նա հայտարարել է Բեյրութում Լիբանան իր երկօրյա այցի արդյունքների մասին մամլո ասուլիսի ժամանակ՝ գրում է Reuters-ը:

Լե Պենի կարծիքով՝ ինքը նման եզրահանգման է եկել Ֆրանսիայի շահերից ելնելով: «Ես կարծում եմ, որ ներկա իրավիճակում Սիրիայում Ասադի ռեժիմին այլընտրանք չկա»,- ասել է նա՝ հավելելով, որ դա «չարյաց փոքրագույնն է», քանի որ Սիրիայի առաջնորդը պայքարում է մեծագույն չարիքի՝ ԴԱԻՇ-ի դեմ:



loading...