Բանանի օգտակար հատկությունները


Բանանի օգտակար հատկությունները
Փետրվար 21 22:57 2017

Համեղ ու վիտամիններով հարուստ այս միրգը սիրում են տարբեր տարիքի մարդիկ: Բանանը կալիումի լավագույն աղբյուրն է, որը կարևոր է արյան նորմալ ճնշման և սրտի աշխատանքի համար: 1 հատ բանանի ամենօրյա օգտագործումը կօգնի կանխել արյան բարձր ճնշումն և աթերոսկլերոզի զարգանացումը:

Բանանի օգտագործումն օրգանիզմը պաշտպանում է ստամոքսի խոցի առաջացումից: Բացի այդ, այն խորհուրդ է տրվում օգտագործել փորլուծության ժամանակ, քանի որ բանանը կարողանում է վերականգնել փորլուծության հետևանքով կորցրած կալիումի քանակը: Բանանն օգտակար է տեսողության, ինչպես նաև, ոսկորների ամրության համար: Այդ իսկ պատճառով բժիշկները խոհուրդ են տալիս հատկապես երեխաների սննդակարգում օրական 1 բանան ներառել: