ՌԴ-ն պայմանագիր է կնքել Mercedes-Benz-ի տրանսպորտային միջոցների արտադրություն սկսելու վերաբերյալ


ՌԴ-ն պայմանագիր է կնքել Mercedes-Benz-ի տրանսպորտային միջոցների արտադրություն սկսելու վերաբերյալ
Փետրվար 21 22:29 2017

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը տեղեկացրել է, որ հատուկ ներդրումային պայմանագիր է կնքվել Mercedes-Benz-ի տրանսպորտային միջոցների արտադրություն սկսելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն`վկայակոչելով նախարարության մամլո հաղորդագրությունը, ավտոմեքենաների արտադրությունը տեղի կունենա Մոսկվայի «Եսիպովո» արդյունաբերական այգու տարածքում:

Գերմանական ավտոմեքենաների արտադրություն հիմնելու մասին պայմանագիրը ենթադրում է մարդատար մոդելների և պրեմիում դասի արտաճանապարհայինների թողարկման ամբողջական արտադրություն սկսել:

Պայմանագրի համաձայն`ներդրողը 15 մլրդ ռուբլի գումար է հատկացնելու նախագծի իրականացմանը: Հատուկ ներդրումային պայմանագրի ժամկետը 9 տարի է, մինչդեռ արտադրության մեկնարկը նախատեսվում է սկսել 2019-ին: Գործարանի արդյունաբերական հզորությունը կկազմի տարեկան 20 000 մեքենա: Նախագծի իրագործման պարագայում ավելի քան 1000 նոր աշխատատեղ կբացվի: