Տորթ «Բաունտի».բաղադրատոմս


Տորթ «Բաունտի».բաղադրատոմս
Փետրվար 21 21:07 2017

Բաղադրությունը՝

Տաք ջուր-1 ճաշի գդալ

Կարագ-100գրամ

Փխրեցուցիչ-1.5 թեյի գդալ

Աղ-2 պտղունց

Ձու-4 հատ

Լուծվող սուրճ-2 թեյի գդալ

Ալյուր -125գրամ

Շաքարավազ-100գրամ

Դառը շոկոլադ-200գրամ

Կրեմի բաղադրությունը՝

Կոկոս-200գրամ

Ալյուր-80գրամ

Կաթ-100մլ

Կոկոսի կաթ-500մլ

Կարագ-150գրամ

Շաքարավազ-120գրամ

 

 

Գլազուր

Կարագ -30գրամ

Սերուցք-100մլ

Շաքարավազ-25գրամ

Դառը շոկոլադ-100գրամ

 

 

Պատրաստման եղանակը՝

Շոկոլադը կտրատել մանր խորանարդիկների և կարագի հետ դնել մի քանի րոպե ջեռոց կամ էլ գոլորշու վրա: Այնուհետև հանել և ավելացնել շաքարավազ: Ավելացնել ձուն և էլեկտրական հարիչով խառնել: Սուրճը տաք ջրով բացել և լցնել զանգվածի վրա:

Ալյուրը փխրեցուցիչով խառնել և լցնել խառնուրդի վրա, այն դանդաղ խառնել: Ջեռոցում թխել 20-25 րոպե:

Կոկոսի և կովի կաթը խառնել և դնել կրակի վրա: Այնուհետև դանդաղ կերպով լցնել ալյուր և խառնել: Անընդհատ խառնել մինչև որ եռա: Խառնուրդի վրա ավելացնել կոկոս, կարագ և այնքան խառնել, որ պինդ զանգված դառնա, այնուհետև հանել կրակից: Ավելացնել շաքարավազ և նորից խառնել:

Տաք կրեմը քսել խմորի վրա և դնել սառնարան 3 ժամ:

Շոկոլադը կտրատել, սերուցքով և շաքարավազով դնել կամ ջեռոց կամ էլ գոլորշու վրա: Տաք զանգվածի վրա ավելացնել կարագ:

Խմորի վրա ավելացնել գլազուր:Դնել սառնարան 30 րոպե: Գլազուրի վրա կարող եք նախշեր անել: